Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Անվճար իրավաբանական օգնություն՝ ապաստան հայցողներին (видео)

Ապաստան հայցողներն ու փախստական ճանաչված անձինք ՀՀ-ում այսուհետ կստանան անվճար իրավաբանական օգնություն։ Կառավարությունը, «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում նման լրացումներ կատարելով, այն համապատասխանեցում է միջազգային պայմանագրերին, ԵՄ կողմից ընդունված առանձին կանոնակարգերին: ԱԺ-ում Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ավելի շատ մտահոգում էին օրենքի փոփոխություններում տեղ գտած ձեւակերպումները: Դրանք, ըստ նրա, Փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներ են, որոնք պետք է իջեցնենք օրենքի մակարդակին, որպեսզի մեզ համար դառնա հասկանալի։