Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Սերժ Սարգսյանը կձևավորի նոր կառավարությո՞ւն (видео)

«Այսօր սպասվող ԲՀԿ համագումարում կուսակցությունը երևի թե որոշում կկայացնի նորից այն վիճակին գալ, որ նախորդ տարիներին կար. վտանգ չներկայացնել իշխանության համար, իշխանափոխության և այլ պահանջներ չներկայացնել»,-կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Ասում է՝ հասարակությանը հերթական անգամ հիասթափություն պատճառվեց ընդդիմադիր ուժերի կողմից, և ժամանակ կպահանջվի՝ դա հաղթահարելու համար: Խոսելով մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին՝ պարոն Սաֆարյանը շեշտել է. «Պարզ ուղերձ տրվեց Մոսկվային, որ եթե դու թույլ տաս ինձ լքել Ազատության հրապարակը, այն կզբաղեցնեն այն ուժերը, որոնք կրծքի տակ պահում են քո հրաժարականը»: Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանն այլևս դաշնակիցներ ու աջակիցներ չունի և այժմ իր միակ խնդիրն է լուծել 5 տոկոսի պատնեշը 2017-ի խորհրդարանական ընտրություններին, որը կարծում է՝ նա չի կարողանա անել: