Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ո՞վքեր են հայտնվել «Սեւ ցուցակ»-ում (видео)

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանն այսօր հայտարարեց, թե վերջին եռամսյակին որ քաղաքական գործիչներն ու մարմիններն են անպատասխան թողել կամ ուշացրել ինֆորմացիայի կենտրոնի հարցումները եւ հայտնվել «Սեւ ցուցակ»-ում։ Այս տարի իրենց աշխատանքներում հիմնականում թերացել են մասնավոր բուհերի ղեկավարները։ Մասնավորապես՝«Սլավոնական» համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ով 15 օր ուշացրել է պատասխանը, ՀՊՏՀ-ի ռեկտորը, «Մեսրոպ Մաշտոցի» անվան համալսարանը, «Ֆրանսիական» համալսարանը, «Վալերի Բրյուսովի» անվան լեզվաբանական համալսարանը, որ երկու ամիս ուշացումով է պատասխան տվել, որը համարվել է լուռ մերժում։