Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Tattoo անելն էլ իր սեզոնն ունի. Հայաստանում հակառակն է (видео)

Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում զարգանում է tattoo արվեստը։ Թեեւ դաջվածք ունեցողների թիվն ավելանում է, սակայն մենք լավ մասնագետների կարիք ունենք։ Այսպես է կարծում է Սեմ Բադալյանը, ով արդեն 4 տարի է, ինչ զբաղվում է դաջվածքներ անելով։ Նրա խոսքերով՝ վերջին շրջանում աղջիկներն ավելի շատ են իրեն դիմում, սակայն նրանց մեծ մասը դաջվածքի իմաստները չեն հասկանում։ Կարեն-Շուր Հակոբյանը դեռ 2000թ-ից մասնագիտացել է դաջվածքներ անելու գործում։ Նրան զարմացնում է այն փաստը, որ ամբողջ աշխարհում դաջվածք անում են ձմռանը, իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է։ Խորհուրդ է տալիս ամռանը դաջվածք չանել՝բարդություններից խուսափելու համար։