Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կոնգրեսականները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը (видео)

Այսօր ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Էլիտ Էնգելը, Դեյվիդ Սիսիլինը եւ Լուիս Ֆրենկելը Ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ մասնակցեցին ծառատունկին։ Կոնգրեսականները նշեցին, որ իրենք այստեղ են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար. «Մենք այստեղ ենք՝ցույց տալու, որ հիշում ենք հայերի բնաջնջումը եւ կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։ Կոնգրեսական Էդ Ռոյսը հավելեց. «Ամերիկացիները հասկանում են ցեղասպանության նշանակությունն ու կարեւորությունը։ Մենք նաեւ այստեղ ենք՝ քննարկելու, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանի եւ Ամերիկայի առեւտրային եւ ներդրումային հարաբերություններն ավելի լավանան»։