Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Գյուղացիները պայքարում են ցրտահարության դեմ (видео)

Այս գիշեր Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակչուհի Ալինա Համբարձումյանը ջերմոցում է լուսացրել։ Վարունգի ու լոլիկի սածիլները պաշտպանում էր ցրտահարությունից։ Բույսերը սառնամանիքից պաշտպանելու համար նա ջերմոցը ծածկել է լրացուցիչ պոլիէթիլենային ծածկով և մարգերում մոմեր դրել. «4 տակ ցելոֆոն ենք դրել, մոմեր ենք վառելու, դրանից հետո կսպասենք տեսնենք Աստված ինչ ա կամենում, եթե շատ ուժեղ ցուրտ լինի, պետք է ջերմոցները մուխ տանք», - մանրամասնում է տիկին Ալինան։